top of page

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  

Զրույց փորձագետների հետ

«...մենք չունենք վիճակագրություն և թվացյալ ապահովության աշխարհում ենք ապրում։» 

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Երկու փորձագետներն էլ գտնում են, որ երեխաները Հայաստանում համացանցից օգտվելիս պաշտպանված չեն:

«Ինտերնետը վերացնում է արգելքներն ու ակնթարթային դարձնում կոմունիկացիան, իսկ բացի այդ հնարավորություն է տալիս կիբերհանցագործներին թաքնվել և քողարկվել։» 

ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ

Հայաստանում մինչև 15 տարեկան երեխաների 54,1 տոկոսը համացանցի օգտատեր է, ու այս թիվը տարեց տարի աճում է: 

 Ծնողների վերահսկողական ծրագրերը կօգնեն կիբերտիրույթում երեխաներին զերծ պահել անցանկալի շփումներից և վնասակար տեղեկատվությունից:

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրական պատմություններ

ՇՈՒՇԱՆ, 15 տարեկանում

Եթե երեխային հասանելի են բանկային քարտի տվյալները, նա անարգել գնումներ կանի:

ԷԴՈՒԱՐԴ, 15 տարեկանում

#ԽՈՐՀՈՒՐԴ

Բանկային քարտերը երեխաներից պահելը խելամիտ է:

00:00 / 00:33

Համացանցում բազմաթիվ ծառայություններ և օնլայն խանութներ ընդունում են քարտերը առանց լրացուցիչ գաղտնաբառերի և ծածկագրերի։ Բացի այդ, քարտը հնարավոր է կցել հաշվագրանցմանը և ամեն անգամ տվյալները չբեռնել:

Անի, 14    տարեկանում

 «Մեր դպրոցում մի հատ տղա կար, որին  հավանում էի, բայց ամաչում էի մոտենալ կամ ՖԲ-ով գրել: Մի օր ինքը ինձ ՖԲ-ով գրեց ու սկսեցինք զրուցել:  Հաջորդ օրը  դպրոցում մոտեցա իրան: Ինքը զարմացով ու ասաց, որ ՝չի ճանաչում: Ես էլ մեր չատը ցույց տվեցի:  Պարզվեց դասարանիներիցս մեկն էր իրա անունով էջ բացել ու ինձ գրում»: 

Խանդ, նախանձ, ինքնահաստատվելու ցանկություն , վրեժխնդրություն կամ պարզապես պարապուրդ (դպրոցականների շրջանում կիբերբուլինգի հիմնական պատճառները)

  Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում կա երեխաների կիբերանվտանգության խնդիր:Հետազոտության արդյունքում հանգեցինք այն եզրակացությանը, որ կիբերվտանգների  դեմ պայքարի լավագույն միջոցը մեդիագրագիտության և իրազեկման բարձրացումն է:

00:00 / 00:30

Սամվել Մարտիրոսյանը մեդիագրրագիտության կարևորության մասին

bottom of page